Որոնել
Արխիվ
14.08.2019  12:32

Շախմատ. Սենթ-Լուիս. Արոնյանը բլից մրցաշարի առաջին օրը մի փոքր զիջեց դիրքերը

Սենթ-Լուիսում շարունակվում է շախմատի Grand Chess Tour-ի հերթական փուլի խաղարկությունը:

Արագ շախմատի մրցաշարից հետո Լևոն Արոնյանը 13 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ միասին: Երեկ մեկնարկեց կայծակնային շախմատի մրցաշարը, կայացան առաջին 9 տուրերը:

Այստեղ Արոնյանը վստահ մեկնարկեց՝ ոչ-ոքի խաղալով Սերգեյ Կարյակինի հետ, այնուհետև սևերով հաղթելով Շահրիյար Մամեդյարովին: Երրորդ տուրում Լևոնը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ, 4-րդ տուրում սևերով առավելություն ուներ Կարուանայի հետ պարտիայում, սակայն չկարողացավ իրացնել այն, ու պարտիան ավարտվեց ոչ-ոքի: 5-րդ տուրում Յու Յանյիի հետ պարտիայում 28-րդ քայլում չինացի գրոսմայստերը կարող էր 2 քայլից մատ հայտարարել Արոնյանին, սակայն չնկատեց, հետո Լևոնը կարողացավ հավասարեցնել ու ոչ-ոքի ավարտել պարտիան:

Սակայն վերջնամասը Արոնյանի համար հաջող չէր: Նախ նա սևերով զիջեց Լենյեր Դոմինգեսին, այնուհետև սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի ու Մագնուս Կառլսենի հետ: 9-րդ տուրից առաջ Արոնյանն ուներ 4 միավոր, սակայն, քանի որ Վաշյե-Լագրավը ավելի վատ էր հանդես եկել, ըդնհանուր աղյուսակում մեր շախմատիստն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Բայց վերջին տուրում սևերով խաղալով Վաշյե-Լագրավի հետ, Արոնյանը պարտություն կրեց ու նահանջեց երկրորդ հորիզոնական:

Այժմ Արոնյանն ունի 17 միավոր և կես միավորով է հետ մնում առաջատար Վաշյե-Լագրավից: Այսօր տեղի կունենան մրցաշարի վերջին 9 տուրերը, որից հետո պարզ կդառնա մրցաշարի հաղթողը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000