«Բարսելոնայի» նորեկ Նետոն վնասվածք ունի և կենթարկվի վիրահատության, հաղորդում է AS-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացի 30-ամյա դարպասապահն ԱՄՆ-ում անցկացրած մարզումներից մեկի ընթացքում կոտրել էր դաստակի ոսկորը։ Նա խաղադաշտ կվերադառնա ամենաքիչը 5 շաբաթից։
Հիշեցնենք, որ Նետոն տեղափոխվել է «Բարսելոնա» ընթացիկ տրանսֆերային պտուհանի ընթացքում՝ «Վալենսիայից»։ Նրա համար վճարվել է 26 մլն եվրո։ Եվս 9 մլն «չղջիկները» կստանան բոնուսի տեսքով։