Որոնել
Արխիվ
12.08.2019  16:22

Լա Լիգայի լավագույն ռմբարկուներից մեկը հեռանում է Իսպանիայից. վճարվելու է նրա հրաժարագինը

«Սևիլյայի» հարձակվող Վիսամ Բեն-Յեդերը, ամենայն հավանականությամբ, կարիերան շարունակելու է «Մոնակոյում»: L’Equipe-ը տեղեկացնում է, որ իշխանական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:

Նրա տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո: Հենց այդքան է կազմում հարձակվողի հրաժարագինը:

Ֆրանսիացին առաջիկա օրերին բուժզննում է անցնելու «Մոնակոյի» համար, որից հտո գործարքի մասին կհայտնեն պաշտոնապես:

Լա Լիգայի նախորդ առաջնությունում Բեն-Յեդերը 35 խաղում 18 գոլ է խփել ու 10 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000