Որոնել
Արխիվ
12.08.2019  10:54

Լիգա 1. ՊՍԺ-ն մեկնարկեց վստահ հաղթանակով, կոչ Նեյմարին (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ մրցեց «Նիմի» հետ ու հաղթանակի հասավ 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսում 11-մետրանոց հարվածով հաշիվը բացեց Էդինսոն Կավանին (24-րդ րոպե): Երկրորդ կեսում Խուան Բերնատի փոխանցումը շեշտակի հավածով եզրափակեց Կիլիան Մբապեն (56): Քիչ անց, ֆրանսիացին նաև գոլային փոխանցում կատարեց, որից հետո գնդակը դարպասն ուղարկեց Անխել Դի Մարիան (69):

Հանդիպմանը չի մասնակցել փարիզցիների գլխավոր աստղ Նեյմարը: Թիմի երկրպագուները խաղի ժամանակ պաստառ են բացել, որով բրազիլացուն կոչ են արել հեռանալ թիմից: Վերջինիս տրանսֆերի վերաբերյալ ՊՍԺ-ն բանակցում է մի քանի ակումբների հետ, որոնց թվում են «Բարսելոնան» ու «Ռեալը»:

Հաջորդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվեու է «Ռենին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000