Որոնել
Արխիվ
12.08.2019  10:30

Կամպանյա. ««Լոռիի» երկրպագուները լավագույնն են Հայաստանում, անգամ աշխարհում»

«Լոռիի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան իր պաշտոնական նորամուտի խաղում «Ալաշկերտի» նկատմամբ տոնած հաղթանակից (2:1) հետո կիսվել է տպավորություններով:

«Բավականին մրցունակ խաղ էր: Հանդիպման սկզբում հավասար պայքար էր, բայց հետո «Ալաշկերտը» սկսեց ավելի լավ խաղալ: Նրանք մեր կիսադաշտում էին դիրքավորվել, սակայն մենք լավ պաշտպանվեցինք, հանգիստ էինք: Գիտեիքն, որ նրանք հզոր ֆուտբոլիստներ ունեն, խաղացել էինք նրանց դեմ մրցաշրջանից առաջ: Գիտեինք, որ երկրորդ կեսում մրցակիցը խնդիրներ է ունենալու: Պաշտպանվեցինք և օգտագործեցիքն մեր ունեցած պահերը:

Մեր մեթոդը նույնն է ամոբղջ մրցաշրջանի համար: Ֆիզիկապես մենք անկայուն չենք լինի: Միգուցե, ֆունկցիոնալով մի փոքր ավելացնելու տեղ կա, բայց մենք գրեթե լավ վիճակում ենք: Պետք է հասկանալ, որ նոր կառուցվող թիմ է, բոլոր ֆուտբոլիստները նոր են: Մենք սկսել ենք աշխատել երկու ամիս առաջ, իսկ «Ալաշկերտը» պատրաստի թիմ է` լավ ֆուտբոլիստներով ու լավ մարզչով: Նրանք գիտեն` ինչպես ամեն ինչ անել, ծանոթ են մեկը մյուսին, արդեն խաղացել են Եվրոպա լիգայում: Մենք դեռ կառուցման փուլում ենք:

Մեր երկրպագուները հիանալի էին: Շատ եմ դիտել խաղեր Հայաստանում: Մեր երկրպագուները լավագույնն են այս երկրում, անգամ աշխարհում: Շատ էմոցիոնալ մարդիկ են, իսպանացիների պես: Թիմը վստահ է զգում մեր երկրպագուների աջակցությամբ»,- իսպանացու խոսքերն է մեջբերում վանաձորցիների մամուլի ծառայությունը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000