Որոնել
Արխիվ
11.08.2019  21:39

ԱՊԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» ջախջախեց «Չելսիին» առաջին տուրի կենտրոնական խաղում (VIDEO)

Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի կենտրոնական խաղում կայացավ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղը: Արձանագրվեց ջախջախիչ` 4:0 հաշիվը:

Չնայած նրան, որ հանդիպումը սկսվեց լոնդոնցիների հսկայական առավելությամբ, 18-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեց և ինքն էլ այն հստակորեն իրացրեց:

Մինչև ընդմիջում «կապույտների» հերթական գրոհի ժամանակ տանտերերի փրկեց դարպասաձողը, սակայն երկրորդ կեսում Ուլե-Գունար Սուլշերի թիմը փայլեց հակագրոհների ժամանակ` այդպես խփելով երեք գոլ: Անդրեաս Պերեյրայի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Անտոնի Մարսիալը, իսկ երկու րոպե անց Պոլ Պոգբայի շքեղ փոխանցումը եզրափակեց նույն Ռեշֆորդը:

Հանդիպման վերջակետը դրեց ՄՅՈւ-ի 21-ամյա նորեկ Դենիել Ջեյմսը, ում կրկին գոլային փոխանցում կատարեց Պոգբան:

Նշենք, որ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի համար դա առաջին պաշտոնական խաղն էր լոնդոնցիների կազմում:

Պրեմյեր լիգա. 1-ին տուր
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»` 4:0
Գոլերը. Ռեշֆորդ (18 11մ, 67), Մարսիալ (65), Ջեյմս (81)

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000