Որոնել
Արխիվ
11.08.2019  19:48

Էրիկ Վարդանյանի ծառայություններով հետաքրքրված են ռուսական ու չեխական ակումբներ

Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը կարող է կարիերան շարունակել արտասահմանում:

 Sport24.ru-ն տեղեկացնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ներկայցուցիչ «Ռոստովը»:

Վալերի Կարպինի գլխավորած թիմը ներկայումս 8 միավորով վեցերորդ տեղում է, սակայն մեկ խաղ քիչ է անցկացրել, որը հաղթելու դեպքում կմտնի լավագույն եռյակ:

Աղբյուրը նշում է, որ Վարդանյանին իր կազմում է ցանկանում տեսնել նաև չեխական «Յաբլոնեցը»: Այդ թիմը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում մրցել է հենց «Փյունիկի» հետ ու զիջել ընդհանուր 1:2 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000