Որոնել
Արխիվ
11.08.2019  18:20

Գրիզմանի առաջին գոլը, Սուարեսը` դուբլի հեղինակ. «Բարսելոնան» ջախջախիչ հաղթանակ է տարել (VIDEO)

ԱՄՆ-ում հավաք անցկացնող «Բարսելոնան» ընկերական խաղ է անցկացրել «Նապոլիի» հետ ու հաղթանակի հասել 4:0 հաշվով:

Առաջին կեսում հաշիվը չի բացվել, սակայն երկրորդի մեկնարկային 18 րոպեների ընթացքում կատալոնական թիմը չորս գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել Լուիս Սուարեսը (48, 58): Ուրուգվայցու առաջին գոլին մասնակցած Անտուան Գրիզմանը խաղից դուրս վիճակում է եղել, սակայն մրցավարը դա չի նկատել, իսկ երկրորդի ժամանակ նրան հարմար փոխանցում է կատարել Ուսման Դեմբելեն:

«Բլաուգրանայի» կազմում անցկացրած միայն հինգերորդ խաղում իր գոլերի հաշիվը բացել է թիմի աստղային նորեկ  Գրիզմանը (56): Ֆրանսիացին աչքի է ընկել «Բարսելոնայի» հիասքանչ կոմբինացիայի ժամանակ, երբ նրան գոլերի դիմաց է դուրս բերել Ժորդի Ալբան:

Հանդիպման վերջակետը դրել է Դեմբելեն (63), ում փոխանցում է կատարել «կապտանռնագույնների» մեկ այլ թանկարժեք նորեկ` Ֆրենկի դե Յոնգը:

Հիշեցնենք, որ օգոտսոսի 8-ին «Բարսելոնան» «Նապոլիին» հաղթել էր 2:1 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000