Որոնել
Արխիվ
11.08.2019  11:56

Սուպեր մեկնարկ. Արոնյանը Սենթ-Լուիսում հաղթեց Վաշյե-Լագրավին, Կարյակինին ու Մամեդյարովին

Երեկ գիշեր Սենթ-Լուիսում մեկնարկել է շախմատի Grand Chess Tour-ի հերթական փուլը: Այս մրցաշարում շախմատիստները միմյանց դեմ խաղում են արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Գիշերը կայացել են արագ շախմատի առաջին երեք տուրի պարտիաները: Մեկնարկային տուրում Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, այնուհետև սպիտակներով ստիպեց անձնատուր լինել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երրորդ տուրում սևերով ուժեղ գտնվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից:

Այժմ Արոնյանը վաստակած 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այսօր տեղի կունենան արագ շախմատի 4-6 տուրի պարտիաները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000