Որոնել
Արխիվ
11.08.2019  01:15

«Ենիսեյը» չհաղթեց 6-րդ խաղն անընդմեջ, Սարկիսովը մասնակցեց հանդիպմանը

ՖՆԼ-ի 7-րդ տուրում «Ենիսեյը» տանը մրցեց «Նեֆտեխիմիկի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։ 

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկնարկային կազմում էր։ Նա գնդակը գլխով հասցեագրեց խաղընկերոջը, ում մրցակիցը գցեց և 11 մետրանոց հարված նշանակվեց, որն ավարտվեց գոլով։ Հենց այդ գոլի շնորհիվ «Ենիեյը» հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելով 2-2։ 32-ամյա Արթուրը փոխարինվեց 70-րդ րոպեին։

Նշենք, որ Վիկտոր Տրենովի թիմը չի կարողանում հաղթանակ տանել 6-րդ խաղն անընդմեջ։ Հաղթանակ է գրանցվել միայն մեկնարկային տուրում, որից հետո պարտությունների շարքին հաջորդել է 2 անընդմեջ ոչ-ոքին։ «Ենիսեյն» ունի ընդամենը 5 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000