Որոնել
Արխիվ
10.08.2019  20:00

Բարսեղյանը հեթ-տրիկ ձևակերպեց՝ հաղթանակ պարգևելով «Կայսարին» (VIDEO)

Ղազախստանի առաջնության 22-րդ տուրում «Կայսարը» հյուրընկալվելիս մրցեց «Ատիրաուի» հետ ու հաղթեց՝ 3-1։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, 31-րդ րոպեին հաջող իրացրեց իր իսկ վաստակած 11 մետրանոցը, առաջին կեսի վերջնամասում 25-ամյա ֆուտբոլիստը հիանալի անցում կատարեց ու դուբլ ձևակերպեց, իսկ 52-րդ րոպեին ոչ պակաս տպավորիչ անցումից հետո դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Նշենք, որ Բարսեղյանն ընթացիկ մրցաշրջանում արդեն 10 գոլ է խփել։ Իր ակտիվում ունի նաև 2 գոլային փոխանցում։ Նա թիմի լավագույն ռմբարկուն է։

Այսպիսով, «Կայսարը» վաստակեց 37 միավոր՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000