Որոնել
Արխիվ
10.08.2019  16:48

Հայտնի են «Բավարիայի» ու «Ինտերի» միջև հավանական տրանսֆերի մանրամասները

«Բավարիայի» ու «Ինտերի» մենեջերները համաձայնության են հասել եզրային հարձակվող Իվան Պերիշիչի տեղափոխության վերաբերյալ:

Մյունխենցիները մեկ մրցաշրջանով վարձակալում են խորվաթին և վճարելու են 5 միլիոն եվրո, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

Գործարքում ներառվելու է ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն, որը կկազմի 20 միլիոն եվրո: Տրանսֆերը պաշտոնապես կձևակերպվի, եթե վերջնական համաձայնություն տան «ներաձուրիի» չինացի սեփականատերերը:

Ավելի վաղ «Բավարիան» ցանկանում էր գնել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Լերոյ Սանեին, սակայն գերմանացին խաչաձև կապանների պատռվածք ստացավ և բաց է թողնելու 6-7 ամիս: Պերիշիչը պահեստային տարբերակն էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000