Որոնել
Արխիվ
10.08.2019  15:19

Մոուրինյուն վերադառնում է Անգլիա, բայց…

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն աշխատելու է հեռուստատեսությունում: Պորտուգալացին դարձել է Sky Sports-ի վերլուծաբանը:

«ԱՊԼ-ն ինձ համար յուրահատուկ մրցաշար է: Այդ խաղերից անհնար է կտրվել: Sky Sports-ն ԱՊԼ-ի տունն է: Ինձ դուր է գալիս աշխատել այդ հեռուստաալիքի հետ և օգնել հասկանալ յուրաքանչյուր խաղում տեղի ունեցող իրադարձությունները»,- 56-ամյա մանագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ի կայքը:

«Յուրահատուկը» նոր պաշտոնում առաջին անգամ եթերում է հայտնվելու առաջին տուրի կենտրոնական` «Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» խաղի ժամանակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000