Որոնել
Արխիվ
10.08.2019  10:52

Կագավայի նպատակն իրականացավ. նա կխաղա Իսպանիայում (PHOTO)

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Սինձի Կագավան կարիերան շարունակելու է Իսպանիայում:  

Ճապոնացին երկու տարվա պայմանագիր է կնքել «Սարագոսայի» հետ, հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը: Տրանսֆերը կազմել է 3 միլիոն եվրո:

30-ամյա ֆուտբոլիստը դեռ կես տարի առաջ մոտ էր Իսպանիա տեղափոխվելուն, սակայն վարձակալությամբ տրվեց «Բեշիկթաշին»: Այնուամենայնիվ, Կագավան հայտարարեց, որ չի կարող կարիերան ավարտել առանց Իսպանիայում խաղալու:

Հիշեցնենք, որ «Սարագսան» հանդես է գալիս Սեգունդայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000