Որոնել
Արխիվ
10.08.2019  09:00

«Բավարիան» հաղթել է 23:0 հաշվով (VIDEO)

Գերմանիայի առաջնության մեկնարկից առաջ «Բավարիան» ընկերական խաղ է անցկացրել «Ռոտախ-Էգերնի» սիրողական թիմի հետ: Գրանցվել է գերխոշոր` 23:0 հաշիվը:

Մյունխենցիների կազմում պոկերի հեղինակ է դարձել Կորենտեն Տոլիսսոն, ով այդ չորս գոլերը խփել է ընդամենը 4 րոպեի ընթացքում: Հեթ-տրիկ են ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլերը, Լեոն Գորեցկան ու Կվազի Օկիերե Վիդտը:

Ընդհանուր առմամբ գոլ են խփել գերմանական գրանդի 10 ֆուտբոլիստներ: Խաղին ներկա է եղել 2500 հանդիսական:

Ուշագրավ է, որ «Բավարիան» այդ մրցակցին հանդիպել էր նաև մեկ տարի առաջ և հաղթել 20:2 հաշվով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000