Որոնել
Արխիվ
09.08.2019  20:05

«Բավարիան» համաձայնեցրել է «Ինտերի» ֆուտբոլիստի տեղափոխությունը

«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը մոտ է «Բավարիա» տեղափոխությանը, հաղորդում է Sky Sports-ը։

Նշվում է, որ վարձավճարով տեղափոխության համար 1 տարվա պայմանագիր է համաձայնեցված՝ հետագայում 30 մլն եվրոյով գնելու հնարավորությամբ։ 

30-ամյա խաղացողի հետ բանակցություններ սկսել հորդորել է մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը։

Հավելենք, որ «Բավարիան» ցանկանում էր ձեռք բերել մեկ այլ վինգերի՝ «Ման․ Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեին, բայց վերջինս լուրջ վնասվածք է ստացել և տրանսֆերը կարող է այս տարի չկայանալ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000