Զավեշտալի պատճառ. Հայտնի դարձավ` ինչու ԱՊԼ-ի ամենաարագ ֆուտբոլիստը չեկավ
Հայաստան
Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»: Այդ հանդիպման չմասնակցեց «գայլերի» եզրային հարձակվող Ադամա Տրաորեն:
The Wolverhampton Express-ը տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում օդանավակայան էր ժամանել առանց անձնագրի:
«Նա չգիտեր, որ առանց անձնագրի չի կարող ուրիշ երկրի մեկնել: Ադաման իր հետ բերել էր միայն նույնականացման քարտը: Մյուս խաղում նա մեզ հետ կլինի»,- ասել է «Վուլվզի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն:
Նշենք, որ Տրաորեն ԱՊԼ-ի ամենարագավազ ֆուտբոլիստն է: