Որոնել
Արխիվ
09.08.2019  14:02

Եվրոպա լիգա. Հայկական թիմերի հնարավոր մրցակիցների արդյունքները

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» մեկնարկային խաղերում տնային պարտություններ կրեցին: Վարդան Մինասյանի թիմը 1:2 հաշվով զիջեց վրացական «Սաբուրթալոյին», իսկ Ալեքսանդր Տարխանովի թիմը` 0:4 հաշվով անգլիական «Վուլվերհեմփթոնին»:

Երեկ կայացել են նաև չորրորդ փուլում հայկական թիմեր հնարավոր մրցակիցների հանդիպումները:

Բարձրագույն խմբի չեմպիոնի հնարավոր մրցակիցները` «Դյուդելանժն» ու «Նիմե Կալյուն» հանդիպել են Լյուքսեմբուրգում: Տանտերերը հսկայական առավելություն են ունեցել և հաղթել են 3:1 հաշվով: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դոմինիկ Շտոլցը:

Հայաստանի փոխչեմպիոնը դեռ մաթեմաթիկական շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար և եթե հրաշքով դա տեղի ունենա, ամենայն հավանակնությամբ, կմրցի «Տորինոյի» հետ: Իտալացիները սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել են Սոլգորսկի «Շախտյորին»: Բելառուսների դարպասը երկու գոլ է խփել թուրինցիների աստղ Անդրեա Բելոտտին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000