Որոնել
Արխիվ
09.08.2019  14:49

Ռուսական ակումբը 20 միլիոն եվրոյով գնեց Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողին (PHOTO)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Մաքսիմիմիլիան Ֆիլիպը տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո»: Ռուսական ակումբը պաշտոնապես հայտարարել է 25-ամյա ֆուտւբոլիստի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Գերմանացին հանդես է գալու հարձակվողի համար անսովոր` 5 համարի մարզաշապիկով:

Գերմանական ու ռուսական մամուլը տեղեկացնում է, որ տրանսֆերը կազմել է 20 միլիոն եվրո: Ֆիլիպը դարձավ «Դինամոյի» պատմության ամենաթանկ նորեկը:

Գերմանացին 2017 թվականին էր «Ֆրայբուրգից» տեղափոխվել Դորտմունդ: «Բորուսսիայի» կազմում նա 51 խաղում 11 գոլ է խփել և 8 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000