Որոնել
Արխիվ
09.08.2019  10:40

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Լո Չելսոն տեղափոխվեց ԱՊԼ (PHOTO)

«Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն կարիերան շարունակելու է «Տոտենհեմում»:

Լոնդոնյան ակումբը պաշտոնապես հայտարարել է 23-ամյա ֆուտբոլիստին վարձակալելու մասին: Հետագայում անգլիացիները կարող են գնել ամբողջական տրանսֆերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ մեկ տարվա վարձավճարի համար «Տոտենհեմը» վճարելու է 16 միլիոն եվրո: Մեկ տարի հետո նա կարող է ամբողջական տրանսֆերը գնել 44 միլիոնով:

Ուշագրավ է, որ «Բետիսը» հենց այս ամռանն էր ակտիվացրել Լո Չելսոյի տրանսֆերը 22 միլիոն եվրոյով ՊՍԺ-ից գնելու իրավունքը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին վարձավճարով էր հանդես գալիս սևիլյացիների կազմում:

Լա լիգայի 32 խաղում նա 9 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000