Որոնել
Արխիվ
09.08.2019  12:38

Չկայացած գերխոշոր տրանսֆերի պատճառը. Վնասվածքը հաստատվեց

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ եզրային հարձակվող Լերոյ Սանեն աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել:

Հաջորդ շաբաթվա ընթացքում գերմանացին վիրահատվելու է: Նրա ապաքինման ժամկետի մասին չի նշվում, սակայն սպասվում է, որ այն կկազմի 2-3 ամիս:

Սպասվում էր, որ 23-ամյա ֆուտբոլիստը 110 միլիո եվրոյի դիմաց կտեղափոխվի «Բավարիա», սակայն այդ վնասվածքի պատճառով մյունխենցիները որոշել են հետաձգել գործարքը: Տրանսֆերի հավանականությունը խիստ նվազել է նաև այն պատճառով, «քաղաքայններն» այլևս չեն կարող վինգերին փոխարինող գտնել, քանզի Անգլիայում տրանսֆերային պատուհանը փակվեց:

Հիշեցնենք, որ Սանեն վնասվածքը ստացել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղի սկզբնամասում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000