Որոնել
Արխիվ
09.08.2019  12:21

Նոր հարված Իկարդիին. հայտնի է Լուկակուի համարն «Ինտերում» (PHOTO)

«Ինտերը» պաշտոնապես հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տեղափոխության մասին:

Տրանսֆերը կազմել է 65 միլիոն եվրո: Գործարքում նախատսված են նաև մոտ 15 միլիոն եվրոյի պարգևավճարներ:

Միլանում 26-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է մոտ 9 միլիոն եվրո:

Բելգիացին հանդես է գալու 9 համարի մարզաշապիկով: Նախկինում այն կրում էր թիմի երկար տարիների ռմբարկու Մաուրո Իկարդին: «Ներաձուրին» արգենտինացուն տրանսֆերի է հանել և թույլ չի տալիս թիմի հետ մարզվել:

Ավելի վաղ Իկարդին զրկվել էր նաև ավագի թևկապից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000