Որոնել
Արխիվ
09.08.2019  10:32

Հայտնի է` ՈւԵՖԱ-ն որքան գումար է ներդնելու Հայաստանում

15 տարի՝ Եվրոպայում ֆուտբոլի զարգացման թիկունքում։ ՈւԵՖԱ-ի HatTrick ներդրումային ծրագրի մեկնարկը տրվել է 2004 թվականին։ Նպատակը մեկն էր՝ եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշարերից գոյացած եկամուտը կրկին ներդնել ֆուտբոլի մեջ։ Այսօր HatTrick-ը մարզական գերատեսչության կողմից ստեղծված համերաշխության և զարգացման ծրագրեր իրականացնող խոշորագույն նախաձեռնություններից մեկն է։ Զարգացման հիմնական ուղիները երեքն են՝ ենթակառուցվածքների զարգացում, կրթություն ու փորձի փոխանակում։

Բացի բուն աջակցությունից, HatTrick-ը խթանում է ազգային ասոցիացիաներին, ակումբներին, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին նույնպես էական ներդրումներ իրականացնել ֆուտբոլի զարգացման գործընթացում։

Hattrick ներդրումային ծրագրի 5-րդ, քառամյա փուլը կմեկնարկի 2020 թվականին։ ՀՖՖ-ն հայտնում է, որ նախագծի շրջանակներում ՈւԵՖԱ-ն 55 անդամ երկրներին կտրամադրի հետևյալ ֆինանսական աջակցությունը՝

• Ներդրումների համար՝ €4.5 միլիոն 2020-2024 թթ․ ընթացքում
• Շահագործական ծախսեր՝ տարեկան €800,000 
• Մասնակցություն պատանեկան, կանանց, ֆուտզալի և սիրողական առաջնություններին՝ տարեկան €250,000
• ՈւԵՖԱ-ի ակումբների արտոնագրման համակարգի ծախսեր՝ տարեկան €250,000
• «Լավ կառավարման» ծախսեր՝ տարեկան €200,000 
• Մասսայական ֆուտբոլի ծախսեր՝ տարեկան €200,000
• Կանանց ֆուտբոլի զարգացում՝ տարեկան €150,000
• Մարզչական կրթություն՝ տարեկան €100,000
• Մրցավարական կրթություն՝ տարեկան €100,000
• ՈՒԵՖԱ-ի երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում՝ տարեկան €100,000
• Ֆուտբոլ և սոցիալական պատասխանատվություն՝ €100,000
• Ազգային հավաքականների մասնակցություն՝ տարեկան €100,000
• Պայմանավորված խաղերի դեմ պայքար և բարեվարքություն՝ տարեկան €50,000

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000