Որոնել
Արխիվ
08.08.2019  22:32

Ալեքսանդր Տարխանով. «Միշտ էլ երբ թիմի մակարդակը ավելի ցածր է, սխալներ լինում են»

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը իր մեկնաբանություններն է տվել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունից հետո (0-4):

- Հասկանում էինք, որ մրցակիցը ուրիշ մակարդակի թիմ էր: Թեև առաջին 30 րոպեներին գրեթե չէինք սխալվում, թույլ չէինք տալիս մոտենան մեր դարպասին: Սկզբում մրցակիցը ագրեսիվ սկսեց, բայց հետո կարողացանք հեռու մղել: Ասել էի թիմին, որ չպետք է սխալվեինք: Ցանկացած սխալ բերում էր գոլի: Բացի դրանից, մրցակիցը ուրիշ հնարավորություններ էլ չունեին: Նույնիսկ Դրագոևիչին ասացի՝ գործ կա՞ր, ասեց՝ ոչ: 4 գոլերն էլ բաց թողեցինք գնդակը կորցնելուց հետո: 

Սա մեզ համար փորձ էր: Մրցակցի ֆուտբոլիստները ներկայացնում են Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Մարոկկոյի հավաքականները...

Սխալները խաղային չէին, ցավալի էին: Նման սխալներ չպետք է լինեն: Կտեսնեի՞ք, որ «Վուլվզի» պաշտպանները նման սխալներ թույլ տային ոչ: Նման սխալները թույլատրելի չեն: Նախորդ մրցակիցները, միգուցե, նման սխալներ թույլ տային, նրանք՝ ոչ: 

Կփորձենք պատասխան խաղում նույն սխալները չգործենք: Մեկ, երկու անգամ կորցրին գնդակը, նվիրեցինք տարածություն, օգտագործեցին: Երրորդ գոլի ժամանակ վատ կասեցում էր Սիմոնյանի կողմից: Չորրորդ գոլի ժամանակ Մանուչարյանը սխալվեց, թույլ տվեց, որ իրեն շրջանցեն:

Խաղի առոմով չզիջեցինք, լավ էինք խաղում, բայց արդյունքով, այո, զիջեցինք: 

Իհարկե, նման մակարդակի թիմի դեմ ավելի լավ արդյունքի համար ավելի լավ կազմ է պետք, բայց մենք աշխատանքով ենք դրան գնում: Արդեն լավ թիմերի արգելքներ հաղթահարեցինք, բայց դեռ համալրումներ կլինեն: Իհարկե, նրանք ամեն ինչով մեզ գերազանցում էին՝ ամուր, ուժեղ, մենապայքարներում հիանալի էին: 

Էրիկ Վարդանյան չկար, նա ուժեղ ֆուտբոլիստ է, կարող է գնդակ պահել: Նրա պակասը սգզացվեց: Սիմոնյանն ու Եֆիմովը լավ ֆուտբոլիստներ են, բայց Էրիկը անվախ է, նա շատ վստահ է դրիբլինգում:

Այս շաբաթ անպայման խաղալու ենք առաջնությունում, խաղը չի հետաձգվելու:

Իհարկե, մի փոքր ցավալի է, որ, երևի, ամենաուժեղ մրցակիցը մեզ բաժին հասավ բոլոր հնարավորներից: Երկու անգամ հարվածեցին, երկու գոլ խփեցին: Իռլանդացիների հետ երեք անգամ հարձակվողը կպավ գնդակին, երեք գոլ խփեց: 

Եթե մրցավարները չխանգարեն, այս կազմով, իհարկե, կարող ենք չեմպիոնության համար պայքարել: Նույնիսկ Եվրոպայում այս կազմով լավ ենք հանդես գալիս: Բայց դեռ կլինեն նոր ֆուտբոլիստներ:

Փորձը միշտ էլ օգտակար է, ինձ համար էլ է օգտակար: Եվրագավաթների բոլոր խաղերում մեզ լավ դրսևորեցինք, բարդ իրավիճակներից դուրս եկանք: Նույն «Շկուպիի» հետ սեփական հարկի տակ 3-3 հաշվով խաղից հետո կարողացանք հաջորդ փուլ դուրս գալ:

Միշտ էլ երբ թիմի մակարդակը ավելի ցածր է, սխալներ լինում են: Մրցակիցն էլ ստիպում է սխալվել:

Մի փոքր ընկճվածություն կար, բայց կվերականգնվեն: Ցավում են, որ կոպիտ սխալներ են թույլ տվել,- Տարխանովի խոսքերն է մեջբերում ArmFootball.com-ի [խմբագիր Ռաֆայել Խալաթյանը :

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000