Որոնել
Արխիվ
08.08.2019  16:20

«Փյունիկի» մրցակիցը մոտ է նշանակալի տրանսֆերի

Անգլիայում այսօր տրանսֆերային պատուհանի վերջին օրն է: Այդ պատճառով շատ թիմեր ակտիվ բանակցությունների մեջ են և նրանց թվում է նաև Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը` «Վուլվերհեմփթոնը»:

Sportitalia-ն տեղեկացնում է, որ «գայլերը» «Միլանի» հետ համաձայնեցրել են կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեի տրանսֆերը: Գործարքը կկազմի 25 միլիոն եվրո: Եվս 3 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար:

Կենտրոնական կիսապաշտպան դիրքն ուժեղացնելու համար «Վուլվզը» դիտարկում էր նաև Սամի Խեդիրայի («Յուվենտուս») և Մարիո Լեմինայի («Սաութհեմփթոն») տարբերակները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000