Որոնել
Արխիվ
08.08.2019  13:51

Լևոն Արոնյանին խիտ գրաֆիկով մրցաշարեր են սպասում

Օգոստոսի 10-14-ը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Գրանդ Չեսս տուրի հերթական փուլին, որը տեղի կունենա օգոստոսի 10-14-ը ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում: Օգոստոսի 10-12-ը տեղի կունենա արագ շախմատի մրցաշար, իսկ 13-14-ը՝ կայծակնային շախմատի մրցաշար, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Ռիչարդ Ռապպորտը, Յու Յանգին և Դոմինգես Պերես Լենիերը:

Գրանդ Չեսս տուրի ավարտից հետո Արոնյանը օգոստոսի 16-30-ը Սենթ Լուիսիում կմասնակցի Սինգֆիլդի Գավաթի խաղարկությանը: Այնտեղ նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Սերգեյ Կարյակինը, Շահրիյար Մամեդյարովը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Յան Նեպոմնյաշչին, Վիշվանաթան Անանդը և Հիկարու Նակամուրան:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000