Որոնել
Արխիվ
08.08.2019  12:44

«Բարսելոնայի» հնաբնակների գոլերը հաղթանակ են պարգևել «Նապոլիի» նկատմամբ (VIDEO)

ԱՄՆ-ում ընկերական խաղ է կայացել «Բարսելոնայի» ու «Նապոլիի» միջև: Կատալոնական թիմն առավելության է հասել 2:1 հաշվով:

Հաշիվը 38-րդ րոպեին բացել է Սերխիո Բուսկետսը, ով Ռիկի Պուչի փոխանցումից հետո հաշվենկատ հարվածով գրավել է հեռավոր անկյունը: Միջև ընդմիջում հաշիվը հավասարվել է: Խոսե Կալյեխոնի հաջող խաբքից ու հարվածից հետո Սամուել Ումտիտին փորձել է փրկել «բլաուգրանային», սակայն գրավել է սեփական դարպասը:

Երկրորդ կեսում թիմերը բազմաթվիվ իրական գոլային պահեր են ունեցել, սակայն դարպասի ընդամենը մեկ գրավում է արձանագրվել: 79-րդ րոպեին Աբել Ռուիսի փոխանցման ճանապարհը փակել են, սակայն վրա հասած Իվան Ռակիտիչն անվրեպ հարված է կատարել:

Երեք օր անց այդ թիմերը ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000