Որոնել
Արխիվ
07.08.2019  14:14

Կլոպը պատմել է, որ անգլերենը սովորել է հանրահայտ սերիալը դիտելով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչպես է սովորել անգլերեն լեզուն:

«Ես դիտել եմ «Ընկերներ» (Friends) սերիալը: Գերմանացու համար անգլերենը սովորելու ամենահեշտ միջոցն «Ընկերները» դիտելն է: Այդտեղ խոսակցությունները պարզ են: Յուրաքանչյուր բառ կարելի է հասկանալ, նույնիսկ լեզուն ուսումնասիրելու սկզբնական շրջանում:

Ինձ պատկերացնո՞ւմ եք Ջոուի դերում (Մետ Լեբլանի կերպարը-խմբ): Միգուցե, ես Ջոուիից մի փոքր ավելի խելացի եմ, բայց երբեք չեմ կարողացել նրա պես այդքան լավ շփվել աղջիկների հետ: Նրա պես չէի կարող հեշտությամբ հարցնել. «Ինչպե՞ս են գործերը»: Իմ կյանքում ոչինչ հեշտ այդպես հեշտ չի ստացվել»,- BBC Radio 5- հետ զրույցում ասել է գերմանացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000