Որոնել
Արխիվ
07.08.2019  13:50

«Չէի ուզում, որ այս օրը գա». Հռչակավոր հարձակվողն ավարտեց կարիերան (VIDEO)

Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Բարդ որոշում էր: Չէի ուզում, որ այս օրը երբևէ գա, բայց գիտեի` մեկ օր դա տեղի կունենա: Որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

40-ամյա խաղացողի վերջին թիմը հոնկոգյան «Կիչին» էր: Կարիրեայի ընթացքում ուրուգվայցին հանդես է եկել նաև արգենտինական «Ինդեպենդիենտեի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Վիլյառեալի», «Ատլետիկո Մադրիդի», «Ինտերի», բրազիլական «Ինտերնասիոնալի», «Սերեսո Օսակայի», «Պենյարոլի» և «Մումբայ Սիթիի» կազմում:

Ակումբային կարիերայում հարձակվողը 8 տիտղոս է նվաճել, այդ թվում ԱՊԼ-ի չեմպիոնի, Եվրոպա լիգայի հաղթողի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակրի կոչումները:

Ուրուգվայի հավաքականում անցկացրած 112 խաղում Դիեգոն 36 գոլ է խփել: Նա ճանաչվել է  ԱԱ-2010 լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2011 թվականին` Կոպա Ամերիկայի չեմպիոն:

Ֆորլանի կարիերայի 10 լավագույն գոլերը

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000