Որոնել
Արխիվ
05.08.2019  13:05

Ռոնալդուն նշել, թե անցյալի որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ

Պորտուգալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է, թե անցյալի որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ հարցին:

«Բարդ հարց է: Մտքիս բազմաթիվ ֆուտբոլիստներ են գալիս, բայց կնշեմ իմ հայրենակցի անունը, ով մի քանի տարի առաջ է մահացել: Դա Էյսեբիոն է: Նա Պորտուգալիայի խորհրդանիշներից մեկն է:

Կցանկանայի նրա հետ խաղալ, որովհետև, առաջին հերթին նա պորտուգալացի է, և երկրորդ` անհավանական մարդ էր: Կուզեի, որ միասին հավաքականում հանդես գայինք»,- Soccer.com-ի յութուբյան ալիքի եթերում ասել է 34-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000