Որոնել
Արխիվ
05.08.2019  01:31

«Զենիթը» ձմռանը կարող է վաճառել Մալկոմին

«Զենիթի» կիսապաշտպան Մալկոմը, ով նոր է համալրել ակումբը «Բարսելոնայից», կարող է հեռանալ արդեն գալիք ձմռանը։

««Զենիթը» կարող է վաճառել Մալկոմին՝ կապված ռասիզմի դրսևորումների հետ։ Թիմի երկրպագուները չընդունեցին ֆուտբոլիստին»,- հաղորդում է Р-Спорт-ը՝ հղում կատարելով բրազիլական մամուլին։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգը ներկայացնող ակումբը ֆուտբոլիստի համար 41 մլն եվրո էր վճարել։ Նա գործող 5 տարվա պայմանագիր ունի։

Բրազիլացին հասցրել է նորամուտը նշել թիմում։ Նա «Կրասնդարի» հետ հանդիպման 72-րդ րպեին մտել է փոխարինման։ Հնարավոր է, որ այդ խաղի ընթացքում է միջադեպ տեղի ունեցել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000