Որոնել
Արխիվ
04.08.2019  12:40

Մարաշլյանը հիասքանչ ու հաղթական գոլ է խփել (VIDEO)

MLS-ի կանոնավոր առաջնության 24-րդ տուրում «Լոս-Անջելեսը» հյուրընկալվել է «Նյու Ինգլենդին» ու 2:0 հաշվով հաղթանակի հասել:

8-րդ րոպեին հաղթական գոլը խփել է ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: 21-ամյա ֆուտբոլիստը տուգանային հրապարակ մտնելուց հետո ձախ ոտքի հարվածով գնդակը կախել է դարպասի հեռավոր անկյունը:

Այդ հաղթանակի շնորհիվ կալիֆորնիացիները վաստակել են 52 միավոր և շարունակում է հսկայական առավելությամբ գլխավորել Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակը:

Մարաշլյանը խփած 13 գոլով մրցաշարի չորրորդ ռմբարկուն է: Նա նաև 5 գոլային փոխանցում է կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000