Որոնել
Արխիվ
04.08.2019  00:04

Բարսեղյան. «Գանձասարն» այս մրցաշրջանում պայքարելու է ամենաբարձր տեղերի համար»

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջին տուրում Ավանի ակադեմիայում ուժերը չափեցին «Գանձասարն» ու «Նոան»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես է եկել կապանյան ակումբում դեռ գլխավոր մարզիչ գրանցված, բայց այդ պարտականությունները չկատարող Աշոտ Բարսեղյանը։

«Առաջին խաղի համար լավ ֆուտբոլ ստացվեց։ Երկու թիմերն էլ լավ խաղացին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմի տղաներին, մարզչական անձնակազմին։ Մեր թիմը 1-0-ից հետո հետ բերեց կորցրածը։ 

Ցանկանում եմ առանձնացնել Գեղամ Հարությունյանի արդյունավետ խաղը։ Նա դաշտ մտավ և խաղը փոխվեց։ Կարողացանք ճնշում գործադրել մրցակցի վրա։ Դա ճիշտ փոխարինում էր մեր մարզչական շտաբի կողմից, որովհետև դա օգնեց, որ ռիսկի դիմենք՝ 2 հարձակվող ունենալով։ Ցավոք, նա վնասվածք ստացավ և հիմա սպասում ենք հիվանդանոցից լուրին։ Եթե կոտրվածք լինի՝ չի կարող մեզ երկար ժամանակ օգնել։ 

Կարելի է ասել, որ մենք մրցակցին չէինք ճանաչում։ Նրանց խաղերից ընդամենը մեկին էինք հետևել։ Մենք ֆունկցիոնալ առումով լավ ենք պատրաստված։ Դա է պատճառը, որ երկրորդ խաղակեսում կարողացանք ավելացնել։ 

Գիտեք, որ Արմեն Պետրոսյանն է հիմնականում թիմի հետ զբաղվում։ Ճիշտ կլիներ, որ նա ամեն ինչ մեկնաբաներ, բայց ստացվեց այնպես, որ ես եմ ասուլիս տալիս։ Ով պատրաստ է՝ նա պետք է խաղա, մենք չենք նայում անուններին։ Ունենք համարժեք փոխարինողներ և հնարավոր է, որ կազմը փոփոխության ենթարկվի։ Մեզ համար անփոխարինելի է միայն Գեղամը։ Նա միշտ լարվածության մեջ է պահել հակառակորդին։ Եթե նրա վնասվածքը լուրջ լինի՝ կբախվենք խնդիրների։ 

Մեր թիմը միշտ դաշտ է դուրս գալիս հաղթելու համար՝ պայքարելով ամենաբարձր տեղերի համար։ Ունենք շատ կուռ կոլեկտիվ, այնպես որ, ունենք մեր ամբիցիաները»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000