Բայրամյան vs Հարոյան. Խորենը գոլային փոխանցում կատարեց «Ուրալ» - «Ռոստով» խաղում
(VIDEO)
Ռուսաստանի առաջնության 4-րդ տուրում «Ուրալը» տանը մրցեց «Ռոստովի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2։
Երատերինբուրգյան ակումբում ամբողջական հանդիպում անցկացրեց Վարազդատ Հարոյանը, իսկ հայազգի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում 67-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց, իսկ 5 րոպե անց փոխարինվեց։
Այսպիսով, «Ռոստովն» ու «Ուրալն» առայժմ մրցաշարային աղյուսակում հարևաններ են, համապատասխանաբար, ունենալով 8 և 7 միավոր։ Թիմերը զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղերը։