Որոնել
Արխիվ
02.08.2019  17:55

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մալկոմը տեղափոխվեց Ռուսաստան (PHOTO)

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Մալկոմը կարիերան շարունակելու է «Զենիթում»: Ռուսական ակումբը հայտարարել է բրազիլացու հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Միաժամանակ, կատալոնական ակումբը հայտնում է, որ տրանսֆերը կազմել է 40 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարների տեսքով:

Ավելի վաղ հյատնի է դարձել, որ Մալկոմի աշխատավարձը կազմելու է տարեկան մոտ 8 միլիոն եվրո:

22-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի առաջ է 41 միլիոն եվրոյի դիմաց «Բորդոյից» տեղափոխվել «Բարսելոնա»:  «Բլաուգրանայի» կազմում անցկացրած 24 խաղում նա 4 գոլ է խփել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000