«Նորչեպինգի» հարձակվող Յորդան Լարսոնը տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ»:
Ռուսական ակումբը հայտարարել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու մասին:
Ոչ պաշտոնական տվյալներով` տրանսֆերը կազմել է 4 միլիոն եվրո: Իր նոր թիմում շվեդը հանդես է գալու 23 համարի մարզաշապիկով:
Նշենք, որ Յորդանը Շվեդիայի հավաքականի հռչակավոր նախկին հարձակվող Հենրիկ Լարսոնի որդին է:
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր