Որոնել
Արխիվ
02.08.2019  14:47

«Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն». Անգլիական թիմի գլխավոր ռմբարկուն վնասվածք է ստացել

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» մրցելու է «Վուլվերհեմփթոնի» հետ: Անգլիական թիմը երկրորդ փուլում, երեկ 4:1 հաշվով հաղթել է հյուսիսիռլանդական «Կրուսեյդերսին»: Այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել թիմի լավագույն ռմբարկու Ռաուլ Խիմենեսը, սակայն երկրորդ կեսի սկզբում նա վնասվածք է ստացել և կաղալով լքել խաղադաշտը:

Մեքսիկացու վնասվածքի մասին խոսել է «գայլերի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն:

«Նա շատ ժամանակ չի ունեցել նախապատրաստման համար: Պետք է զգույշ լինենք և Ռաուլին ասպարեզ դուրս բերելու համար համապատասխան պահեր ընտրենք, որպեսզի նա կարողանա մարզավիճակ հավաքի և մեզ համար ցանկալի ֆունկցիոնալ վիճակի հասնի:

Եկեք սպասենք բուզժննման պատասխաններին և հասկանանք նրա վիճակը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

Խիմենեսն արձակուրդից թիմին ուշ է միացել Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի առաջնությանը մասնակցելու պատճառով, որում նրա երկրի թիմը` Մեքսիկայի հավաքականը դարձել է չեմպիոն:

«Փյունիկ»  - «Վուլվերհեմփթոն» առաջին խաղը կայանալու է 6 օր անց` օգոստոսի 8-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000