Որոնել
Արխիվ
02.08.2019  13:47

Եվրագավաթներ 2019-20. Հայաստանը 10 ուժեղագույնների թվում է

Եվրագավաթների մեկնարկած մրցաշարերում Հայաստանի ակումբներն աննախադեպ արդյունքներ են գրանցել: Հայկական թիմերը միասին անկացրած 14 խաղերում 8 հաղթանակ են տոնել ու 2 ոչ-ոքի գրանցել:

Նման փայլուն ելույնթների շնորհիվ եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի գործակիցը կազմում է 2,250: Դա Եվրոպայի բոլոր թիմերի հաշվարկում 8-րդ լավագույն արդյունքն է:

Հաղթանակի համար տրվում է 0,250 վարկանիշային միավոր, իսկ ոչ-ոքիի` 0,125: Հայկական թիմերից 0,750-ական միավոր են վաստակել «Արարատ-Արմենիան», «Փյունիկը» և «Ալաշկերտը»: Եվրագավաթների մյուս մասնակից «Բանանցը» երկու պարտության պատճառով միավոր չի բերել Հայաստանին:

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կայացած որակավորման երկու փուլերից հետո լավագույն արդյունքներ գրանցած երկրների վարկանիշները.

1. Շոտլանդիա – 3,000 վարկանիշային միավոր

2. Շվեդիա – 2,500

3. Լիխտենշտեյն – 2,500

4. Հունգարիա – 2,500

5. Կիպրոս - 2,375

6. Նորվեգիա – 2,375

7. Ռումինիա – 2,375

8. ՀԱՅԱՍՏԱՆ – 2,250

9. Ղազախստան – 2,125

10. Սերբիա – 1,875

11. Վրաստան – 1,875

12. Բելառուս – 1,750

13. Ադրբեջան - 1,750

14. Բուլղարիա - 1,750

15. Սլովենիա - 1,750

16. Լատվիա - 1,750

17. Իսրայել – 1,625

18. Լեհաստան - 1,625

19. Հյուսիսային Իռլանդիա – 1,625


Երկրի գործակիցը կազմող վերջին հինգ տարիների ընդհանուր վարկանիշով Հայաստանն առաջադիմել է 6 տեղով և այժմ Եվրոպայում 37-րդն է:

Հիշեցնենք, որ հայկական երկու ակումբներ` «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» շարունակում են պայքարը Եվրոպա լիգայում և որակավորման երրորդ փուլ մրցելու են, համապատասխանաբար, «Սաբուրթալոյի» (Վրաստան) և «Վուլվերհեմփթոնի» (Անգլիա):

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000