Որոնել
Արխիվ
01.08.2019  13:23

Մարաշլյան, Ֆելիշ, Իբրահիմովիչ, Կոստա. Խոշոր հաշիվ «MLS-ի աստղեր» – «Ատլետիկո» խաղում (VIDEO)

Օռլանդոյում ընկերական խաղ է կայացել MLS-ի Բոլոր աստղերի և Մադրիդի «Ատլետիկոյի» միջև: Իսպանական թիմը հաղթել է 3:0 հաշվով:

Չնայած խոշոր հաշվին, հանդիպումն անցել բավականին համառ պայքարում: 43-րդ րոպեին հաշիվը բացել է մադրիդցիների նորեկ Մարկոս Լյորենտեն, ում կրկնկով շքեղ փոխանցում է կատարել երիտասարդ Ռոդրիգո Ռիկելմեն:

Խաղավերջում «հնդիկների» կազմում հուժկու հարվածով աչքի է ընկել փոխարինման մտած Ժոաու Ֆելիշը (85), ով հետո նաև գոլային փոխանցում է կատարել Դիեգո Կոստային (90+3):

MLS-ի աստղերի կազմում խաղին մասնակցել է ուրուգվահայ Դիեգո Ռոսսի Մարաշլյանը: Նա փոխարինման է մտել ընդմիջումից անմիջապես հետո և երկու րոպե անց մոտ է եղել գոլ խփելուն: Ընթացքից նրա կատարած հարվածը մի փոքր շեղ է ստացվել: Հարձակվողը փոխարինվել է 76-րդ րոպեին:

MLS-ի աստղերի թվում են եղել այնպիսի ճանաչված ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Զլատան Իբրահիմովիչը, Ուեյն Ռունին, Բաստիան Շվայնշտայգերը, Կառլոս Վելան, Նանին և Ջովանի Դոս Սանթոսը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000