Որոնել
Արխիվ
01.08.2019  11:41

Սխալների վիրուսը հասավ նաև Ալիսոնին, բայց «Լիվերպուլը» վերջապես հաղթեց (VIDEO)

Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Լիվերպուլը» վերջին ընկերական խաղն է անցկացրել: Յուրգեն Կլոպի թիմը 3:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Լիոնի» նկատմամբ:

Հաշիվը 4-րդ րոպեին բացվել է «կարմիրների» դարպասապահ Ալիսսոն Բեքերի ծիծաղելի սխալից ու խախտումից հետո: 11-մետարանոց հարվածը հստակորեն իրացրել է Մեմֆիս Դեպայը: Մինչև 21-րդ րոպեն անգլիական թիմն արդեն հաշվի մեջ առաջ է եղել: Ռոբերտո Ֆիրմինոն (17) պատասխան գոլն է խփել, իսկ «առյուծների» թանկարժեք նորեկ Յոակիմ Անդրեսենը գրավել է սեփական դարպասը:

Երկրորդ կեսում «մերիսայդցիների» երիտասարդ տաղանդ Հարրի Ուիլիսոնը հեռու տարածությունից կատարած շեշտակի հարվածով շքեղ գոլ է խփել (53):

Այսպսիով, 4 անընդմեջ առանց հաղթանակների շարքից հետո «Լիվերպուլը» կարողացել է առավելության հասնել: Օգոստոսի 4-ին, Անգլիայի Սուպերգավաթի խաղում «կարմիրները» կմրցեն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000