Որոնել
Արխիվ
01.08.2019  10:22

Ճանաչված ֆուտբոլիստը միացավ Սարգիս Ադամյանի թիմին

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին «Շալկեից» տեղափոխվել է «Հոֆֆենհայմ»:

Վարձակալական գործարքը նախատեսված է մեկ տարով, տեղեկանում ենք Զինսհայմը ներկայացնող ակումբի թվիթերյան էջից:

Գելզենկիրխենցիներն այդ վարձավճարի համար ստանալու են 850 հազար եվրո:

Ռուդին 7 տարի անցկացրել է «Հոֆֆենհայմի» կազմում: 2017 թվականին նա անվճար տեղափոխվել է «Բավարիա», ապա մեկ տարի հետո, 16 միլիոն եվրոյով վաճառվել է «Շալկեին»: Գերմանիայի հավաքականում 29-ամյա կիսապաշտպանը 27 խաղ է անցկացրել:

Հիշեցնենք, որ «կապտասպիտակների» նորեկների թվում է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000