Որոնել
Արխիվ
01.08.2019  01:07

«Տոտենհեմը»՝ Աուդիի գավաթի հաղթող (VIDEO)

Աուդիի գավաթ մրցաշարի եզրափակչում միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմն» ու «Բավարիան»։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ 19-րդ րոպեին Էրիկ Լամելան առաջ մղեց «Տոտենհեմին», իսկ 59-րդ րոպեին Քրիստիան Էրիքսենը հաշիվը կրկնապատկեց։ Յան -Ֆիետ Արպը 61-րդ րոպեին մեկ գոլ հետ բերեց, իսկ Ալֆոնսո Դևիսը 82-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց։

11 մետրանոց հարվածաշարում «Բավարիայի» առաջին հարվածը կատարելիս վրիպեց Դավիդ Ալաբան, բայց «Տոտենհեմի» երկրորդ հարվածի ժամանակ վրիպես նաև Քրիստիան Էրիքսենը։ Թիմերը հավասար առա էին շարժվում, մինչև 6-5 հաշվի ժամանակ վրիպեց Ժերոմ Բոատենգը։

Այսպիսով, «Տոտենհեմը» դարձավ Աուդիի գավաթի հաղթող։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000