Որոնել
Արխիվ
31.07.2019  12:03

ՊՍԺ-ն նվազեցրել է Նեյմարի համար պահանջված գումարը

«Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է իր հարձակվող Նեյմարին վաճառել 180 միլիոն եվրոյով: Ի սկզբանե փարիզցիները բրազիլացու տրանսֆերի համար 300 միլիոն են պահանջել, սակայն այժմ համաձայն են նրանից բաժանվել գրեթե երկու անգամ քիչ գումարով, տեղեկացնում է Sport.es-ը:

Միաժամանակ նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ են դիտարկել միայն ամբողջական գումարով գործարքի տարբերակը, այլ ոչ թե ֆուտբոլիստների փոխանակմամբ:

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն, իր հերթին, կողմ է, որ 27-ամյա ֆուտբոլիստը հեռանա, քանզի նրա` թիմում խաղալու ցանկություն չունենալը և միևնույն ժամանակ ակումբում մնալը կարող է վատ ազդեցություն ունենալ մյուս խաղացողների վրա:

Ավելի վաղ Նեյմարը հայտարարել է, որ ուզում է վերադառնալ «Բարսելոնա»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000