Որոնել
Արխիվ
31.07.2019  01:49

Մալկոմն ընդունել է ռուսական ակումբի առաջարկը

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Մալկոմը, ամենայն հավանականությամբ, տեղափոխվելու է «Զենիթ»:

Sport.es-ը տեղեկացնում է, որ բրազիլացին ընդունել է ռուսական ակումբ տեղափոխվելու առաջարկը: Նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 6 միլիոն եվրո:

22-ամյա ֆուտբոլիստը  առաջարկներ է ունեցել նաև Դորտմունդի «Բորուսսիայից», «Էվերթոնից» և չինական ակումբներից:

Միաժամանակ Cope-ն գրում է, տրանսֆերը կազմելու է 39 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված կլինեն նաև հնարավոր պարգևավճարներ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մեկ տարի առաջ է Մալկոմին ձեռք բերել «Բորդոյից»: Նրա համար վճարվել է 41 միլիոն եվրո:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000