Որոնել
Արխիվ
31.07.2019  01:38

Ռոնալդու. ««Բարսելոնան» վերջին տարիներին մեծ ծախսեր է արել, բայց Չեմպիոնների լիգան չի հաղթել»

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայում թուրինցիների նպատակների մասին:

«Չեմպիոնների լիգան միայն մեկ թիմ է հաղթում: Օրինակ, «Բարսելոնան» վերջին հինգ տարիներին տրանսֆերների վրա հսկայական ծախսեր է կատարել, սակայն Չեմպիոնների լիգան չի հաղթել: Ծախսերը հաղթանակ չեն ապահովում, դա այդպես չի աշխատում:

«Յուվենտուսը» լրջորեն համալրվել է: Մենք պայքարելու են ՉԼ-ի տիտղոսի համար, բայց այն  շատ գործոններից է կախված. մրցակիցներից, խմբից, մարզավիճակից, վնասվածքներից, բախտից…

Մենք Չեմպիոնների լիգան հաղթելու մոլուցք չունենք: «Յուվեն» նվաճելու է այդ տիտղոսը: Եթե ոչ այս մրցաշրջանում, ապա 1-2 տարուց:  Դա երևում է մեր վերաբերմունքից ու աշխատանքից»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Marca–ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000