Որոնել
Արխիվ
31.07.2019  00:28

«Ռեալը» նորից պարտվեց, Քեյնը կրկին հաղթական գոլի հեղինակ, «Բավարիան» ոչնչացրեց «Ֆեներբախչեին» (VIDEO)

Մյունխենում մեկնարկել է Audi cup ընկերական մրցաշարը: Կիսաեզրափակիչ խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Տոտենհեմին»: Հաղթական գոլը 22-րդ րոպեին, Մարսելոյի կոպիտ սխալից հետո խփել է Հարրի Քեյնը:

Հուլիսի 21-ին անգլիացին հաղթական գոլ էր խփել նաև «Յուվենտուսի» դեմ մրցավեճում: Երեք օր առաջ «սերուցքայինները» 3:7 հաշվով զիջել էին «Ատլետիկոյին»:

 

Կիսաեզրափակիչ երկորրդ խաղում «Բավարիան» ջախջախել է «Ֆեներբախչեին»: Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Թոմաս Մյուլլերը: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Ռենատու Սանշեշը, Լեոն Գորետցկան ու Կինգսլի Կոմանը: Թուրքական թիմի կազմում հեղինակության գոլ է խփել «Վերդերի» նախկին հարձակվող Մաքս Կրուզեն:

Այսպիսով, եզրափակչում մրցելու են «Բավարիան» ու «Տոտենհեմը», իսկ երրորդ տեղի համար խաղում` «Ռեալն» ու «Ֆեներբախչեն»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000