Որոնել
Արխիվ
30.07.2019  23:19

Հայաստանի պատմության ռեկորդ եվրագավաթներում

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» Ջիրալթարում 2:1 հաշվով հաղթեց «Լինկոլն Ռեդ Իմփսին» ու մտավ երրորդ փուլ (առաջին խաղում` 2:0):

Վարդան Մինասյանի գլխավորած թիմի այդ հաղթանակը հայկական թիմերի համար 7-րդն էր եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում, ինչը Հայաստանի պատմության նոր ռեկորդն է: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2015-16թթ. մրցաշրջանում, երբ հայկական թիմերը 6 հաղթանակ էին գրանցել:

Ընթացիկ մրցաշրջանում «Արարատ-Արմենիան» նաև 2:1 հաշվով հաղթել է շվեդական ԱԻԿ-ին (Չեմպիոնների լիգա):

Եվրոպա լիգայում երկուական հաղթանակ են տոնել «Փյունիկն» ու «Ալաշկերտը»: Աբրահամ Խաշմանյանի թիմը 3:1 ու 3:0 հաշվով հաղթել է Սկոպյեի «Մակեդոնիային», իսկ «Փյունիկը» միևնույն 2:1 հաշվով պարտության է մատնել մակեդոնական «Շկուպիին» ու չեխական «Յաբլոնեցին»:

Առանց հաղթանակի է մնացել միայն «Բանանցը»

Հայկական թիմերը Եվրոպա լիգայում դեռ նվազագույնը 4 խաղ ունեն անցկացնելու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000