Որոնել
Արխիվ
30.07.2019  17:12

Հայտնի է, թե որքան հանդիսական է ներկա եղել Մ-19 Եվրո-2019-ի եզրափակիչ փուլին

Շաբաթ օրը Երևանում ավարտվեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր առմամբ, տեղի ունեցավ 15 հանդիպում, որոնցից երեքը՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ: Խաղերն անցկացվել են «Հանրապետական», «Բանանց» և ՀՖՖ Ակադեմիայի մարզադաշտերում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 15 հանդիպումներին ներկա է եղել 52 180 հանդիսական, ինչը միջինում կազմում է 3479 հանդիսական՝ մեկ խաղի համար:

Ամենաբարձր հաճախելիությունն ունեցել բացման Հայաստան - Իսպանիա խաղը. Հանրապետական մարզադաշտից խաղին հետևել են 10 200 ֆուտբոլասերներ: Եզրափակչի Իսպանիա - Պորտուգալիա խաղին Հանրապետական մարզադաշտում ներկա էր մոտ 8000 հանդիսական:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000