Որոնել
Արխիվ
30.07.2019  15:37

Յուրա Մովսիսյան. «Խաղի նախօրեին երազումս տեսա, որ գոլ եմ խփել Իտալիային»

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչ է զգացել, երբ 2014թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի արտագնա խաղում (2-2) գրավել է Իտալիայի հավաքականի դարպասը: 

- Իտալիային խփած գոլը շատ հետաքրքիր էր ու զավեշտալի: Զավեշտալի էր, քանի որ, նախօրեին գիշերը գնում էինք քնելու, բոլորս նյարդային էինք: Խաղալու ենք Իտալիայի հետ՝ աշխարհի չեմպիոնների հետ, Նեապոլում, խելագար ֆաների աչքի առաջ: Քնեցի ու երազ տեսա, որ գոլ եմ խփել Իտալիային: Արթնացա ու երազում էի՝ թող իրականություն լիներ:

Եթե նայեք տեսնայութը՝ վերջում, գոլը տոնելիս և ապշահար էի: Կարծես դեժավյու լիներ: Նույն զգացողությունն էր, ինչ այն պահին, երբ արթնացա առավոտյան: Այս ի՞ նչ եմ արել: Հենց նոր Իտալիային գոլ եմ խփել,- ասել է Մովսիսյանը WiseNuts-ի ռադիոեթերում: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000