Որոնել
Արխիվ
29.07.2019  11:15

«Բանանցի» նորեկ. «Մեր երկրպագուների ձայնը Բելգրադում ավելի բարձր էր լսվում, քան սերբերինը»

«Բանանցի» հերթական մարզումից հետո ակումբի պաշտոնական կայքը կարճատև զրույց ունեցել թիմի նորեկ, սերբ պաշտպան Միլոշ Նիկոլիչի հետ:

- Ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, մինչև Երևան տեղափոխվելը, ինչպե՞ս ես քեզ զգում այստեղ.

- Անկեղծ ասած մինչ տեղափոխությունս Հայաստանի մասին շատ քիչ բան գիտեի, այժմ իհարկե ավելին գիտեմ, ես ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ, Երևանը հրաշալի քաղաք է: Այստեղ հրաշալի մարդիկ են ապրում, քաղաքավարի են, իսկ երբ իմանում են, որ ես Սերբիայից եմ, նրանց վերաբերմունքը էլ ավելի լավն է դառնում:

- Ո՞րն էր «Բանանցի» առաջարկը ընդունելու հիմնական պատճառը.

- «Բանանցի» մասին շատ տարբեր կայքերից հետաքրքրվել եմ, գիտեի, որ լավագույն հայկական ակումբներից մեկն է, ունի լավագույն մարզաբազան տարածաշրջանում: Ինչպես նաև մինչ տեղափոխությունս խոսել եմ թիմակիցներիցս Իգոր Ստանոևիչի և Ալեքսանդար Գլիշիչի հետ, ովքեր ակումբի մասին պատմեցին միմիայն դրականը և ես որոշեցի տեղափոխվել այստեղ:

- Ի՞նչ նպատակներ ես քո առջև դրել «Բանանցում».

- Իհարկե դրված են ամենաբարձր նպատաները, կարևորը այդ ամենին մոտենալ քայլ առ քայլ, խաղ առ խաղ, յուրաքանչյուր խաղում դուրս գալ դաշտ հաղթելու համար: Մենք ունենք լավ թիմ, մեն ամեն օր աճ ենք գրանցում և կարող ենք հասնել մեր նպատակներին:

- Ի՞նչ կասես ակումբի երկրպագուների մասին.

- Իսկապես հիանալի էր նրանց տեսնել Բելգրադում, նրանց ձայնը ավելի բարձրէր քան մարզադաշտի տեր ակումբի երկրպագուներինը, իսկ Երևանում աջակցությունն էլ ավելի ֆանտաստիկ էր: Ֆուտբոլը երկրպագուների համար է, չկան երկրպագուներ՝ չկա ֆուտբոլ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց իրենց ցուցաբերած նվիրվածության համար և խնդրում եմ, որ միշտ լինեն մեր կողքին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000